Մոսկվան չի ցանկանում խզել դիվանագիտական հարաբերությունները Կիևի հետ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերը դիվանագիտական հարաբերությունների հնարավոր խզման մասին։
«Մենք նման որոշման մասին չենք մտածում, դա մեր ընտրությունը չէ»,- ընդգծել է դիվանագետը:
Նշենք, որ ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան կարող է խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել է, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել են Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին














