Լրահոս 24/7
22.02.2022

Հ․ Մաթևոսյանն ընդունել է Լիտվայի ոստիկանապետ Պոժելային

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության ոստիկանապետ Ռենատաս Պոժելային։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն և ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։

Բարձր գնահատելով Հայաստանի և Լիտվայի միջև ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ավանդական բարեկամական հարաբերությունները՝ փոխվարչապետ Մաթևոսյանն նշել է, որ այն նաև ամուր հիմք է ստեղծում տարբեր ոլորտներում երկկողմ և բազմակողմ ձևաչափով սերտ համագործակցելու համար: Որպես փոխգործակցության զգալի ներուժ ունեցող ուղղություն՝ Համբարձում Մաթևոսյանն առանձնացրել է Հայաստանում Ներքին գործերի նախարարություն ստեղծելու ուղղությամբ տարվող աշխատանքները և այդ համատեքստում կարևորել լիտվացի գործընկերների փորձն ուսումնասիրելու անհրաժեշտությունը։

Փոխվարչապետը կարևորել է նաև այսօր ստորագրված «Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը, որը հնարավորություն կընձեռնի ԵՄ միջազգային համագործակցության գործիքների օգտագործմամբ աջակցություն ցուցաբերել ՀՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներին և հատկապես՝ նոր Պարեկային ծառայությանը:

Լիտվայի ոստիկանապետ Ռենատաս Պոժելան շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ջերմ ընդունելության համար, կարևորել հուշագրի կնքմամբ իրավապահ երկու կառույցների միջև առկա հարաբերությունները նոր մակարդակ տեղափոխելը և Հայաստանի հետ իրենց լավագույն փորձով կիսվելու պատրաստակամություն է հայտնել։

Լրահոս
Ինչի՞ հետ եք համեմատել, որ կրճատում եք արձանագրել . Հովհաննես Մովսիսյան
18:36

Սամվել Կարապետյանին «նախկիններից դուրս» ներկայացնելու փորձերը չեն դիմանում նույնիսկ տարրական փաստական քննությանը
18:29

Իրանցի զինվորականները Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած երկու նավ են կալանել. ԻՀՊԿ
17:01

Կոնցեսիայի վերաբերյալ Երևանի հայտարարությունները տարօրինակ են. Շևցով
16:42

Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է
16:38

Իրավիճակի մեղավորը և պատասխանատուն վարորդները չեն, այլ ապօրինի հրահանգ իջեցնողները․ Գառնիկ Դանիելյան
16:24

Սերժ Սարգսյանի եղբոր աղջկանից կբռնագանձվի 864 հազար ԱՄՆ դոլարի ավանդ
16:07

FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. Մելքումյանը փաստերով հակադարձում է
15:37

Նախընտրական շրջանի հետ կապ չունի, 2 տարով են տեղակայվելու. Բաղդասարյանը՝ ԵՄ 2-րդ առաքելության մասին
15:19

Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների այցելությունները նպաստում են կարգավորմանը. Ալիև
14:59

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական բանակցությունների կոչ է արել
14:41

Քննարկվել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
14:07

Կապանի օդանավակայանը միջազգայինի կարգավիճակ կստանա
13:53

Փաշինյանն ու Ալիևը լավագույն ընկերներ են. Ուիթքոֆֆ
13:34

Կայացավ ԿԸՀ նիստը, որի օրակարգում էր նաև մեր դիմումը, դիրքորոշումը սպասելի էր. Մելոյան
13:26