Ռուսաստանի Դաշնային խորհուրդն իր համաձայնությունն է տվել նախագահ Վլադիմիր Պուտինին՝ արտերկրում ՌԴ զինված ուժերի գործածման վերաբերյալ։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Այս որոշմանը կողմ է քվեարկել 153 պատգամավոր․ դեմ և ձեռնպահ չի եղել։
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճանաչեց Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը:














