ԴԺՀ պետանվտանգության նախարարությունը հայտնել է պաշտպանության նախկին նախարար Վլադիմիր Կոնոնովի դեմ ահաբեկչության փորձի մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Այսօր՝ փետրվարի 22 – ին, ժամը 16.32-ին, ահաբեկչական գործողություն է իրականացվել ԴԺՀ պաշտպանության նախկին նախարար Վլադիմիր Կոնոնովի նկատմամբ», – ասվում է պետանվտանգության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել է, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել են Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։














