Ռուսաստանն ամենամոտ ժամանակում Ուկրաինայից կտարհանի դեսպանատան աշխատակազմը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ–ն, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ստեղծված իրավիճակում մեր առաջնահերթ խնդիրը ռուս դիվանագետների և դեսպանատան ու գլխավոր հյուպատոսությունների աշխատակիցների մասին հոգ տանելն է։
Նրանց կյանքն ու անվտանգությունը պաշտպանելու համար Ռուսաստանի ղեկավարությունը որոշել է Ուկրաինայից տարհանել ռուսական հիմնարկների աշխատակազմը, ինչը կիրականացվի ամենամոտ ժամանակում», – ասվում է դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ։














