Լրահոս 24/7
23.02.2022

Բայդենը՝ պատժամիջոցների մասին, որոնք կսահմանվեն Ռուսաստանի նկատմամբ

Բայդենը՝ պատժամիջոցների մասին, որոնք կսահմանվեն Ռուսաստանի նկատմամբ

Իր գործողություններով Ռուսաստանը «ներխուժում» է սկսել Ուկրաինա։ Սպիտակ տանն իր ելույթում նման հայտարարություն արեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ԱՄՆ նախագահը խոսեց այն պատժամիջոցների մասին, որոնք կսահմանվեն Ռուսաստանի նկատմամբ։ Նրա խոսքով՝ պատժամիջոցները կվերաբերեն Ռուսաստանի սուվերեն պարտքին։

Բայդենը հայտարարեց, որ ԱՄՆ-ն այսօրվանից պատժամիջոցներ է սահմանում ռուսական էլիտայի նկատմամբ։ Պատժամիջոցներ կսահմանվեն նաև ռուսական բանկերի նկատմամբ։Նա ընդգծեց, որ թույլ չի տա այնպիսի պատժամիջոցներ, որոնք կհանգեցնեն ամերիկյան սպառողների համար բենզինի գների աճին:

«Ես պատրաստվում եմ վճռական գործողություններ ձեռնարկել՝ համոզվելու համար, որ մեր պատժամիջոցների ցավը կզգա ռուսական տնտեսությունը, այլ ոչ թե մեր տնտեսությունը։ Ես ցանկանում եմ սահմանափակել այն ցավը, որը զգում է ամերիկյան ժողովուրդը բենզալցակայանում։ Դա շատ կարևոր է ինձ համար»,- նշել է Բայդենը։

Բայդենն ընդգծեց, որ ԱՄՆ-ն կշարունակի օգնություն ցուցաբերել Ուկրաինային պաշտպանության ոլորտում։Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն աշխատում է Գերմանիայի հետ, որ թույլ չտա «Հյուսիսային հոսք 2»-ի գործարկումը։ԱՄՆ նախագահը շեշտեց, որ Ուկրաինայի լուրջ ստեղծված իրավիճակին պատասխանելու հարցում Արևմուտքը միասնական է։

Բայդենը հայտարարեց նաև, որ ԱՄՆ-ն իր զինվորականներին Եվրոպայից կուղարկի Բալթյան երկրներ։Ջո Բայդենը նշեց, որ պատժամիջոցները, որոնք իր վարչակազմը կսահմանի Ռուսաստանի դեմ, շատ ավելի անվտանգ կլինեն, քան նրանք, որոնք սահմանվել էին 2014 թվականին «Ղրիմի բռնակցումից» հետո:

«Եվ եթե Ռուսաստանն ավելի հեռուն գնա այդ ներխուժմամբ, մենք պատրաստ ենք առաջ գնալ պատժամիջոցների հարցում»,- ասաց Բայդենը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միաժամանակ հույս է հայտնել, որ Ուկրաինայի շուրջ ճգնաժամի դիվանագիտական կարգավորման հնարավորությունները կպահպանվեն։

Հիշեցնենք` իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել էր, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել էին Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ Երկու հանրապետությունների ղեկավարները հայտարարեցին նաև քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է