Լրահոս 24/7
23.02.2022

Համայնքային սուբվենցիոն ծրագրերին կտրվի 1 մլրդ 435 մլն դրամ

Համայնքային սուբվենցիոն ծրագրերին կտրվի 1 մլրդ 435 մլն դրամ

2022 թվականին ՀՀ 13 համայնքներում 15 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարությունը մարզպետարաններին 1 մլրդ 435 մլն դրամ է հատկացնում։Այսօր կառավարության նիստում այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառւցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզում` 4 մլն, Արարատի մարզում` 42.5, Արմավիրում` 28 մլն, Գեղարքունիքում` 145, Լոռու մարզում` 38, Շիրակում` 23 և Սյունիքի մարզում 1 ծրագիր է, բայց 1 մլրդ 181 մլն դրամ արժողությամբ»,– ասաց Սանոսյանը` պարզաբանելով, որ ծրագիրը վերաբերում է Քաջարանի բազմաբնակարան 25 շենքերի էներգախնայողության բարձրացմանը։

Ծրագրի ֆինանսավորմանը ՀՀ կառավարությունը մասնակցում է 70 տոկոսով, մնացած 25 տոկոսը հատկացվում է ՄԱԿ–ի զարգացման ծրագրերով, համայնքը ծրագրի ֆինանսավորմանը մասնակցում է 5 տոկոսով, որի կեսը` 2.5 տոկոսը տրամադրելու է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը` որպես համայնքի հովանավոր։Սանոսյանը հայտնեց, որ ծրագրերի հիմնական ուղղություններն են մանկապարտեզների հիմնանորոգումն ու կառուցումը, խմելու ջրագծերն ու ճանապարհները։

«Այս 3 ուղղությամբ ամենաշատ հայտերն ունենք այս տարի»,– ասաց ՍանոսյանըՆշենք, որ համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը ՀՀ կառավարությունը նախաձեռնել է 2018 թվականից: Մինչև 2021թ–ը իրականացվել է 600 ծրագիր, 2021-ին՝ ևս 673 ծրագիր: Համայնքների հետ կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը՝ եղանակային ոչ բարենպաստ պայմանների և կատարված աշխատանքների որակի պահպանման պատճառով:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է