Հայաստան
23.02.2022

Վեդիի ջրամբարի շինարարությունը կավարտվի տարեվերջին

Վեդիի ջրամբարի շինարարությունը կավարտվի տարեվերջին

Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող Վեդու ջրամբարի շինարարությունը  նախատեսվում է ավարտել մինչև 2022թ-ի տարեվերջ։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Պատվարի կառուցման հիմնական աշխատանքները շուրջ 80 տոկոսով իրականացված են»,– ասաց Սանոսյանը` նշելով, որ նախապես շինարարության ավարտը նախանշված էր 2021թ–ի մարտին, բայց 2020թ–ի համավարակի ու պատերազմի պատճառով ժամկետը վերանայվել է։

«Խոստացված ևս 15 փոքր ջրամբարների կառուցման ծրագրերի ուղղությամբ արդեն որոշակի քայլեր կատարվում են։ Սկսում ենք դիտարկումները, թե որտեղ կարելի է ջրամբարներ կառուցել։ Մասնագիտական աշխատանքներից հետո, երբ որ հաստատվում է տարածքը, արդեն սկսում ենք նախագծման աշխատանքերը»,–նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հայտնեց նաև, որ 2022թ–ի պետբյուջեով 2 մլրդ դրամ է հատկացվել Քասախի, Արգիճի, Աստղաձորի, Ելփինի, Արթիկի, Լիճքի և Եղվարդի ջրամբարների նախագծման համար։

«Նախագծման աշխատանքների ընթացքում մենք դիտարկում ենք նաև էներգետիկ հնարավորությունները, թե ինչքանով կարող են այդ ջրամբարները նաև էներգետիկ պոտենցիալ ունենալ։ Այսինքն` ջրամբարների հոսքերի վրա ՀԷԿ–եր տեղադրելու նպատակահարմարությունը»,– ասաց Փաշինյանը։

Նշենք, որ Վեդիի ջրամբարը կառուցվում է 394.4 մլն եվրո դրամաշնորհային միջոցներով։

Լրահոս
2027թ. պետբյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարան
11:38
2027թ. պետբյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարան
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի
17:02
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի
ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակում հանդիպումներ են ունեցել
16:51
ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակում հանդիպումներ են ունեցել
Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ով
16:42
Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ով
Հայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունը
16:31
Հայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունը
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
16:15
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
ԱՄՆ-ն ու ՀՀ-ն կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերի
16:00
ԱՄՆ-ն ու ՀՀ-ն կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերի
Առաջարկվում է երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության ժամկետը երկարացնել
15:47
Առաջարկվում է երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության ժամկետը երկարացնել
Թալինում մանկապարտեզի շենքը Կտրիճին հանձնելուց հետո երեխաները զրկվել են կրթության հնարավորությունից. Չախոյան
15:29
Թալինում մանկապարտեզի շենքը Կտրիճին հանձնելուց հետո երեխաները զրկվել են կրթության հնարավորությունից. Չախոյան
FLYONE Armenia-ն Airbus-ից երկու նոր  ինքնաթիռ է պատվիրել
15:23
FLYONE Armenia-ն Airbus-ից երկու նոր ինքնաթիռ է պատվիրել
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է, բայց հյուրանոցներում մնացողներինը՝ նվազել
14:50
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է, բայց հյուրանոցներում մնացողներինը՝ նվազել
Ոչ ոք իր մեքենան օրը 5000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. Համբարձումյանը՝ եղբոր մեքենայի մասին
14:40
Ոչ ոք իր մեքենան օրը 5000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. Համբարձումյանը՝ եղբոր մեքենայի մասին
Ավանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան
14:26
Ավանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան
ՌԴ-ից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է
14:13
ՌԴ-ից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
13:50
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր