ՀՀ կառավարությունը փորձելու է մեղմել ՌԴ–ի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների հետևանքները Հայաստանի տնտեսության վրա։Այսօր ՀՀ կառավարության նիստի ավարտին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Մենք բոլոր գործոններն ուսումնասիրում ենք։ Նաև ուղիղ կապի մեջ ենք թե՛ արտահանողների, թե՛ մյուս բիզնեսների հետ, որոնց վրա կարող է դա անդրադառնալ։ Դիտարկում ենք այն հնարավորությունները, որոնք կարող ենք օգտագործել հնարավոր հարվածները մեղմելու համար։ Ասենք ռուբլու հեջավորման, տարբեր այլ գործիքների միջոցով»,– ասաց նախարարը։
Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ իրավիճակն անհանգստացնող է, բայց կառավարությունը փորձում է անել հնարավորը, որ հայ տնտեսվարողները հնարավորինս քիչ տուժեն:














