Լրահոս 24/7
23.02.2022

Պահպանելով մեր ռազմավարական շահերը պետք է հարգենք բոլոր երկրների սուվերեն իրավունքները․ Հ․ Արշակյան

Պահպանելով մեր ռազմավարական շահերը պետք է հարգենք բոլոր երկրների սուվերեն իրավունքները․ Հ․ Արշակյան

«Մենք պիտի հարգենք բոլոր երկրների սուվերեն իրավունքները՝ մեր ռազմավարական շահերը նույնպես պահպանելով, բայց նաև պիտի հաշվի առնենք, որ բոլոր երկրներն ունեն իրենց արտաքին քաղաքականությունը վարելու իրավունք»,- այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը։ 

Նախարարը նշեց, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը սուվերեն, անկախ երկրներ են և իրենց սուվերեն իրավունքը արտաքին հարաբերություններում կատարում են իրենց շահերից ելնելով։ 

«Հիմա եթե դուք կարծում եք, որ Հայաստանը կարող է իր որևէ գործողություններով  ազդել նմանատիպ գործընթացների վրա, ես կարծում եմ՝ պետք չի գերագնահատել այդ բոլոր իրողությունները։ Երբ որ մի երկիր իր անվտանգային համակարգը, տնտեսական համակարգը, դեմոկրատական արժեքները, ինքնիշխանությունը կառուցում է կոռուպցիայի, ստի, պետական շահի ստորադասման վրա, առաջնորդվում է կոռուպցիայի օրենքներով, առաջնորդվում է ժողովրդի քվեն առնել-ծախելով, ընտրակեղծարարությամբ, և երբ որ նմանատիպ գործողությունների արդյունքում երկիրը հայտնվում է աղետալի վիճակում և կանգնում է մեծ մարտահրավերների առաջ, այդտեղից է պետք ելնել»,- նշեց Հակոբ Արշակյանը։

Այնուհետև հավելեց, որ երբ մեր քաղաքական, դիվանագիտական, միջազգային շահերի,  Արցախի հարցի շուրջ հայտնվում ենք խոցելի վիճակներում՝ պետք է տեսնել, թե ինչ ճանապարհ ենք անցել։

Նա նաև ասաց, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո, երբ այդ ամբողջ ճանապարհն անցել են, ցույց են տվել, որ հենվելով ժողովրդավարական արժեքների վրա, մարդկանց հետ բաց խոսելով, իրենց շահերը առաջնահերթ դասելով, մերժելով կոռուպցիան, ամբողջ պետական համակարգի մեջ մխրճված խնդիրները՝ կարողացել են հենց առաջին տարում ապահովել տնտեսական աճ, երկրորդ տարում՝ էլ ավելի մեծ։      

«Բայց մենք չենք հասցրել պետական անվտանգային համակարգը, բանակի հագեցվածության մակարդակը, կառավարման ռեֆորմները բերել այնպիսի մակարդակի, որպեսզի կարողանայինք խուսափել թե՛ 44-օրյա պատերազմից և թե՛ մնացած մարտահրավերներից, որոնք դեռ կանգնած են մեր երկրի առաջ»,- ասաց Հակոբ Արշակյանը։ 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է