«ՀՀ-ի արտահանման ծավալներն առաջին անգամ հատել են 3 մլրդ դրամի սահմանաչափը»։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Այնուհետև նախարարը հավելեց, որ 2021թ. հանքային ապրանքների արտահանման ծավալներն աճել են 19 տոկոսով, իսկ ոչ հանքային ապրանքների արտահանման ծավալները 28,3 տոկոսով ինչը լավ ցուցանիշ է։
Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին, թե որ ռեստորանում են ճաշել «Եվրանեսթ»-ի շրջանակներում ՀՀ-ում գտնվող ադրբեջանցի պատգամավորները, քանի որ նրանք ընդհանուր ճաշին չէին մասնակցել, սակայն Վահան Քերոբյանը նախ նշեց, որ տեղեկություն չունի այդ մասին` ապա դադարեց հարցերին պատասխանել` ընդգծելով, որ լրագրողների հարցերն այդ շրջանակում են սահմանափակվում:














