ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները մտադիր են հինգշաբթի օրը լայնածավալ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: Այս մասին Twitter-ում հայտնել է CNN հեռուստաընկերության լրագրողը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչին։
«Միացյալ Նահանգները և դաշնակիցները ծրագրում են հինգշաբթի օրը կիրառել լայնածավալ պատժամիջոցներ, որոնք քննարկվել են վերջին մի քանի շաբաթների ընթացքում»,- ասել է լրագրողը։