Լրահոս 24/7
24.02.2022

Որն է Պուտինի նպատակը

Որն է Պուտինի նպատակը

«Ուկրաինայի վրա հարձակման բարոյական, արժեհամակարգային, քաղաքակրթական ասպեկտների առումով մեկնաբանությունները թերեւս ավելորդ են: Ընդհանրապես, դրանք ավելորդ են ցանկացած պատերազմի նախաձեռնության առումով, ում դեմ էլ նախաձեռնվի ռազմական ագրեսիան:

Դրանից այն կողմ, կա խնդրի քաղաքական կողմը եւ այստեղ արդեն իհարկե ոչինչ միարժեք չէ: Սա աշխարհաքաղաքական ազդեցության համար պայքարում թե առաջին, թե ցավոք սրտի վերջին պատերազմը չէ: Որն է այս պատերազմում Պուտինի նպատակը, նրանից եւ մեկ-երկու մերձավորից բացի առավելագույնս հայտնի է թերեւս միայն ամերիկյան հետախուզությանը: Սա առանց կատակի: Անկասկած է, որ այս պատերազմում առկա են ոչ միայն «Պուտինի նպատակներ»:

Այդպիսի պատերազմը, ինչպես հեղափոխությունը, իրականություն են դառնում միայն բազմաթիվ նպատակների եւ շահերի «համադրվածության կրիտիկական աստիճանի» պայմաններում: Այլ հարց է, թե ում կամ որ նպատակը ինչքանով է իրականանում: Եթե Պուտինին հաջողվեց լուծել այն խնդիրները, որ դրել է իր առաջ, ապա մեծ հավանականությամբ նա եւ թիմի այսպես ասած որոշակի մասն ինչ որ ձեւով 2024 թվականին կամ դրան ընդառաջ կհեռանա՝ ռուսական հանրության համար այսպես ասած «փառքով»: Այդ հեռացումը անհրաժեշտ կլինի Արեւմուտքի հետ ՌԴ հարաբերությունը լիցքաթափելու գործընթացի համար, քանի որ այս քայլը բնականաբար հանգեցնելու է անասելի բարձր հակադրության:

Իսկ Ռուսաստանը չի կարող երկարատեւ ռազմավարական գոյություն պահպանել առանց Արեւմուտքի հետ հարաբերության: Նրա հեռացումը կարող է դառնալ միջոց, երբ Ռուսաստանը «հետ չի քաշվի» Պուտինի հաստատած ստատուս-քվոյից, բայց կգտնվի Արեւմուտքի հետ երկխոսության եզր՝ այսպես ասած նոր «պերեստրոյկայի» տրամաբանությամբ:Սա իհարկե հնարավոր վարկած:Իսկ պատերազմը բոլոր ժամանակներում լինելով քաղաքականության գործիք, բոլոր դեպքերում սարսափելի ու վայրենի երեւույթ է, առնվազն որովհետեւ աշխարհում կան երեխաներ»,- գրել է  քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է