Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 764-ով և դարձել 418 220:
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 11 557 մարդ (-223), կատարվել է 2 879 685 թեստավորում (+4467), առողջացել են վարակվածներից 396 670-ը (+970):
Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 14-ով և դարձել 8392։














