Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել համաշխարհային առաջնորդներին պատժամիջոցներ կիրառել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։
«Զրուցել եմ Բայդենի, Ջոնսոնի, Շառլ Միշելի, Դուդայի, Նաուսեդայի հետ… Արդեն կոչ եմ արել համաշխարհային առաջնորդներին Պուտինի դեմ գործարկել հնարավոր բոլոր պատժամիջոցները, լայնածավալ պաշտպանական օգնություն սկսել, ագրեսորի համար փակել Ուկրաինայի օդային տարածքը», – ասել է նա։
Ուղերձը հրապարակվել է Զելենսկու Telegram ալիքում։














