Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի գծով պետնախարար, Բրիտանիայի փոխարտգործնախարար Ջեյմս Կլևերլին հայտարարել է, որ Ուկրաինային ինքնապաշտպանության համար օգնություն է ցուցաբերվելու։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինան, իհարկե, ՆԱՏՕ–ի անդամ չէ, սակայն մենք աջակցելու ենք ուկրաինացիներին իրենց ինքնապաշտպանության մեջ։ ՆԱՏՕ–ի անդամ երկրների միջև հարաբերությունները տարբերվում են Ուկրաինայի հետ հարաբերություններից, բայց մենք, իհարկե, աջակցելու ենք ուկրաինացիներին ինքնապաշտպանության հարցում»,–հայտարարել է Կլևերլին։
Նա նշել է, որ վարչապետը նախարարների կաբինետի արտակարգ նիստ է անցկացնում, որի ժամանակ որոշվելու է օգնություն ցուցաբերելու ձևը։
«ՆԱՏՕ–ի անդամ երկրին սպառնացող վտանգի դեպքում անհապաղ արձագանք կլինի, և ՆԱՏՕ–ն համերաշխություն կդրսևորի», – ընդգծել է Կլևերլին։