Հունաստանը Հայաստան է ուղարկել 35 հազար չափաբաժին Moderna-ի արտադրության պատվաստանյութ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։
«Հունաստանի կառավարությունը նվիրել է Հայաստանին 35 հազար չափաբաժին Moderna-ի արտադրության պատվաստանյութ։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Հունաստանին։ Վստահ ենք, որ համավարակի պատճառաով առաջացած ճգնաժամը կարող է հաղթահարվել միայն բարեկամ երկրների համագործակցությամբ ու երկկողմ աջակցությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ փետրվարի կեսերին Հայաստանը 100 հազար 620 չափաբաժին Pfizer պատվաստանյութ է ստացել։














