Լրահոս 24/7

ՀՀ-ն կարևորում է քաղավիացիայի ոլորտում արդյունաբերական համագործակցության ընդլայնումը․Փաշինյան

ՀՀ–ն թվային տնտեսությանն անցում կատարելը դիտարկում է տնտեսական աճի համար որպես կարևոր շարժիչ ուժ։ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ իր ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր թվային տեխնոլոգիաների զարգացման աստիճանը մեծ դեր ունի երկրների մրցակցության և տնտեսական համագործակցության մեջ։ Մենք նաև ակտիվ մասնակցում և աջակցում ենք միության թվային ծրագրերի կյանքի կոչմանը»,–ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով` Հայաստանը միկրոէլեկտրոնիկայի ոլորտում ունի իրավասություններ, որոնք թույլ են տալիս արտադրել բարդ էլեկտրոնային արտադրանք։ Սա, ըստ Փաշինանի, ևս մեկ կարևոր քայլ կարող է լինել ԵԱՏՄ-ի շրջանակում միկրոէլեկտրոնիկայի ձեռնարկությունների միջև համագործակցության զարգացման գործում։Փաշինյանը նշեց նաև, որ ՀՀ–ն կարևորում է քաղաքացիական ավիացիայի ոլորտում արդյունաբերական համագործակցության ընդլայնումը։

«Այս ուղղության զարգացումը արդյունաբերողներին թույլ կտա կենտրոնացնել ուժերը սեփական արտադրության վրա ամենապահանջված տեսակի ապրանքների առումով։ Կարծում եմ, որ այս առումով անհրաժեշտ է ընդլայնել Միության երկրներում արդյունաբերության պետական աջակցության գործիքները»,-ասաց Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ տրանսպորտային ենթակառուցվածքների դիվերսիֆիկացումը խթան կհանդիսանա ապրանքաշրջանառության և արտաքին շուկաներ արտահանման աճի համար։Ինչ վերաբերում է էլեկտրոնային առևտրին, ապա, ըստ Փաշինյանի, այն շատ կարևոր է և նպաստում է ոչ միայն սպառողական վարքագծի փոփոխմանը , այլ նաև միջսահմանային հնարավորությունների ընդլայնմանը։

Նշենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստն անցկացվում է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

8 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

8 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

8 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

8 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

8 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

9 hours ago