Լրահոս 24/7

ՀՀ-ից ԵԱՏՄ արտահանման մատակարարումների ծավալներն աճել են 25,2%-ով. Փաշինյան

Եվրասիական տնտեսական միության երկրների միջև փոխգործակցությունը 2021 թվականին դրական արդյունքներ ու միտումներ է արձանագրել: Նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում։

Վարչապետը նշել է, որ համաճարակաբանական սահմանափակումների և համաշխարհային տնտեսական ցնցումների համատեքստում միության ներսում աշխատանքը շարունակվել է համակարգված հիմունքներով։Ավելին, 2020 թվականին փոխադարձ առևտրի նվազման ֆոնին այնպիսի արտաքին գործոնների, ինչպիսիք են համաշխարհային առևտրի և արդյունաբերական արտադրության աճի տեմպերի դանդաղումը, Հայաստանի տնտեսությունն ապահովել է ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առևտրի ծավալների զգալի աճ։

«2021 թվականին առևտրաշրջանառությունըաճել է 20.6%-ով և կազմել 2.7 մլրդ ԱՄՆ դոլար։ Դեպի ԵԱՏՄ արտահանման մատակարարումների ծավալն աճել է 25,2%-ով, մինչդեռ փոխադարձ առևտրում արտահանման աճի տեմպերն ավելի բարձր են, քան դեպի երրորդ երկրներ հայկական արտադրանքի արտահանման աճի տեմպերը։ Աճ են ապահովել թարմ և վերամշակված գյուղմթերքները՝ ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, տեքստիլի և կոշկեղենի արդյունաբերական արտադրանքները և այլն»,- նշել է Փաշինյանը։

Արտահանմանծավալների աճին զուգահեռ աճել են նաև միությաներկրներից Հայաստան ներմուծման ցուցանիշները։ Ըստծագման երկրի` ներմուծումն աճել է18,5%-ով։

«Հուսովենք, որ այս տարի համագործակցությունը ոչ պակաս արդյունավետ կլինի, այդ թվում՝ միության ինտեգրման հիմնական ոլորտներում առաջընթացի և նոր նախաձեռնությունների իրականացման միջոցով։ Չափազանցություն չի լինի, եթե նշեմ, որ նման արդյունքները հնարավոր են դարձել նաև կառավարությունների և միության մարմինների համակարգված ջանքերի շնորհիվ»,–ասել է նա։

Փաշինյանն ընդգծել է, որ այս փուլում չափազանց կարևոր է պահպանել տեմպը և շարունակել մշակել տնտեսական մարտահրավերներին համատեղ արձագանքելու մեխանիզմներ։

ՀՀ վարչապետը վերահաստատել է իր պատրաստակամությունը համատեղ ծրագրերի և նախագծերի իրականացման շրջանակներում դիտորդ երկրների հետ զարգացնելու համագործակցությունը, այդ թվում՝ միության շրջանակներում անհատական նախաձեռնությունների առումով։

Նշենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստն անցկացվում է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

11 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

11 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

11 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

11 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

11 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

12 hours ago