Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 572-ով և դարձել 418 792: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 10 535 մարդ (-1122), կատարվել է 2 844 327 թեստավորում (+4642), առողջացել են վարակվածներից 398 241-ը (+1571):
Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 21-ով և դարձել 8413։














