ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում: Այս մասին հայտնում են ՏԿԵՆ մամուլի ծառայությունից։Նշված է, որ նախարարը մարզպետարանում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, Դիլիջանի և Իջևանի համայնքապետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել։
Խորհրդակցության ժամանակ նախարարին է ներկայացվել 2021 թ–ի ընթացում իրականացված սուբվենցիոն ծրագրերը, ինչպես նաև 2022 թվականին ներկայացված սուբվենցիոն հայտերն ու այդ ծրագրերի բյուջեն։Սանոսյանն ընդգծել է, որ մարզից այս տարի բավական շատ սուբվենցիոն հայտեր են ստացվել, դրանք հիմնականում դրական կարծիքով հետ են վերադարձվել։
Ակնկալվում է, որ առաջիկայում արդեն այդ ծրագրերով աշխատանքները կմեկնարկեն։Խորհրդակցությանը մասնակից համայնքի ղեկավարները նախարարին են ներկայացրել իրենց համայնքներում առկա խնդիրները, որոնք քննարկվել են և նախարարի կողմից տրվել են հանձնարարականներ։














