

MOSCOW, RUSSIA - SEPTEMBER 17, 2018: Russian Defense Ministry Spokesman Igor Konashenkov during a briefing to reveal new details about the Malaysian Airlines Flight MH17 crash. The Malaysian Boeing 777 flying from Amsterdam to Kuala Lumpur crashed in eastern Ukraine on July 17, 2014. Anton Novoderezhkin/TASS Ðîññèÿ. Ìîñêâà. Îôèöèàëüíûé ïðåäñòàâèòåëü Ìèíîáîðîíû ÐÔ Èãîðü Êîíàøåíêîâ íà áðèôèíãå Ìèíèñòåðñòâà îáîðîíû ÐÔ ïî âíîâü îòêðûâøèìñÿ îáñòîÿòåëüñòâàì êðóøåíèÿ "Áîèíãà-777" "Ìàëàéçèéñêèõ àâèàëèíèé" (ðåéñ ÌÍ17). Àíòîí Íîâîäåðåæêèí/ÒÀÑÑ
ՌԴ ԶՈւ-ն հատուկ գործողության ընթացքում շարքից հանել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 118 օբյեկտ։ Այս մասին լրագրողներին այսօր հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
118 օբյեկտներից 11–ը, նրա խոսքով, ռազմական օդանավակայաններ են, 13–ը` Ուկրաինայի ԶՈւ հրամանատարական կետեր և կապի կենտրոններ, 14–ը` С-300 և Օսա զենիթահրթիռային համակարգեր, 36–ը` ռադիոլոկացիոն կայաններ։
Կոնաշենկովը նաև ասել է, որ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի զորքերը ՌԴ ԶՈւ կրակային աջակցությամբ շարունակում են հակահարձակողական գործողությունները Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների դեմ: Գեներալ-մայորի խոսքով` ԴԺՀ-ի զորքերը, հաղթահարելով հակառակորդի համառ դիմադրությունը, Վոլնախսկի ուղղությամբ առաջացել են ևս 1 կիլոմետրով, իսկ ԼԺՀ-ի զորքերը` Ստեպովոյե շրջանում խորացել են մինչև 9 կիլոմետր։
ՊՆ ներկայացուցիչը հաստատել է, որ Ռուսաստանի օդադեսանտային ուժերի ստորաբաժանումները փետրվարի 24-ին ամբողջությամբ վերահսկողություն են հաստատել Չեռնոբիլի ատոմակայանի տարածքի նկատմամբ։
«Ուկրաինայի ատոմակայանի պաշտպանության առանձին գումարտակի զինծառայողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Չեռնոբիլի ատոմակայանի էներգաբլոկների և սարկոֆագի անվտանգությունը համատեղ ապահովելու շուրջ»,- նշել է Կոնաշենկովը։
Նա նաև հայտնել է, որ Ուկրաինայի տարբեր ուժային կառույցների ավելի քան 150 զինվորականներ վայր են դրել զենքերը` Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի և Դոնբասի հանրապետությունների ռազմական հատուկ գործողության արդյունքում։
«Զմեյնի կղզու տարածքում 82 ուկրաինացի զինծառայողներ վայր են դրել զենքերը և կամովին հանձնվել ՌԴ ԶՈւ ստորաբաժանմանը: Այժմ նրանցից ստորագրություն է վերցվում ռազմական գործողություններին մասնակցելուց հրաժարվելու մասին: Նրանք առաջիկայում կվերադառնան իրենց ընտանիքներ»,- ասել է ՌԴ պաշտոնյան։
ՊՆ ներկայացուցիչը նաև հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի ևս 11 զինծառայողներ հանձնվել են Նիկոլաևսկի տարածքում, ծովային հետևակի ստորաբաժանումներից մեկը կապ է հաստատել ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի հետ ու միջանցք խնդրել հանրապետության տարածք մուտք գործելու համար։ Ըստ Կոնաշենկովի` զենքերը հանձնելուց հետո նրանք նույնպես կկարողանան վերադառնալ իրենց ընտանիքներ։
ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչն ընդգծել է, որ մարտական գոտում իրավիճակի կայունացումից հետո բոլոր հանձնված ուկրաինացի զինծառայողները տուն կվերդառնան։
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…