ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցության է հրավիրել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ Պուտինը քննարկում է հատուկ գործողությունների ընթացքն Ուկրաինայում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։














