Փետրվարի 24-ի գիշերը Վլադիմիր Պուտինը հայտարարեց «հատուկ ռազմական գործողություն» սկսելու մասին՝ նպատակ ունենալով «պաշտպանել Դոնբասի բնակիչներին», և ռուսական զորքերը ներխուժեցին Ուկրաինայի տարածք։
Ռուսական բանակը երկու օրում առաջ է շարժվել մի քանի ուղղություններով և մոտեցել Կիևին։ Քաղաքը սկսեց զենք տրամադրել կամավորներին, ովքեր պատրաստ էին միանալ ինքնապաշտպանական ստորաբաժանումներին։ 48 ժամում Ուկրաինան լքել է ավելի քան 50 հազար փախստական։ Այս նյութը պարունակում է նկարներ, որոնք արվել են պատերազմի երկրորդ օրվա ընթացքում։

Կիևի արվարձաններում հրետակոծության հետևանքները. 25 փետրվարի, 2022 թ։

Հակատանկային ոզնիներ Կիևի անցակետում։

Կիևում փոխհրաձգության հետևանքով վիրավորում ստացած ուկրաինացի զինծառայողը։

Փախստականները Սլովակիայի հետ սահման տանող ճանապարհին. Ավելի քան 50 հազար մարդ լքել է Ուկրաինան 48 ժամից էլ քիչ ժամանակում, հայտարարել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։

Ուկրաինացի զինծառայողները Կիևում կործանված ինքնաթիռի բեկորների մոտ։

Ռուսաստանի դրոշը ԴԺՀ-ի ավտոբուսի կանգառում։

Կամավորները պատրաստվում են Կիևի պաշտպանությանը։

Ուկրաինացի զինվորականները զբաղեցնում են իրենց դիրքերը Կիևի կենտրոնում։














