Չեռնոբիլի աղետը՝ կինոէկրանից այն կողմ, հայ ռադիոլոգի հուշերում

1986 թվականի ապրիլի 26-ին Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի չորրորդ էներգաբլոկի վթարը մարդկության պատմության խոշորագույն միջուկային աղետներից մեկն է, որի հետեւանքները մեղմելու համար Խորհրդային միության երկրներից բազմաթիվ մարդիկ համախմբեցին։ 2019 թվականին Չեռնոբիլի վթարի մասին հիշելու առիթ դարձավ ամերիկյան HBO ընկերության նկարահանած համանուն սերիալը:

Հայերն առաջիններից էին, որ հայտնվեցին վթարված ատոմակայանում եւ դրա շրջակայքի ամայացած բնակավայրերում։ Պաշտոնական տվյալներով՝ 1986-1990 թվականներին Հայաստանից աշխատանքներին մասնակցել է 3 հազարից ավելի մարդ։ Այժմ Հայաստանում աշխատանքներին մասնակից շուրջ 1 000 մարդ է ապրում։

Բժիշկ-ռադիոլոգ Լեւ Արտիշչեւը մեզ դիմավորում է իր «ստալինկա» բնակարանում՝ արխիվային լուսանկարներն ու փաստաթղթերը պատրաստած։ «Սովետական» փայտե սեղանի շուրջ արդեն բացում է հիշողության էջերն ու պատմում Չեռնոբիլում իր աշխատած 30 օրվա մասին։

Չեռնոբիլ մեկնելու հրամանը

Ամբողջ Խորհրդային միությունից մարդկանց զինկոմիսարիատներն էին հավաքագրում եւ ուղարկում Չեռնոբիլ։ Իրականում շատերը չգիտեին՝ ուր են գնում եւ ինչի համար։ Չեռնոբիլում շտաբեր կային, որտեղ աշխատանքների ուղարկելուց առաջ մարդկանց պատրաստում էին։ Կառավարական հանձնաժողով եւ տարբեր երկրների ու ծառայությունների օպերատիվ խմբեր կային, ամեն մեկն իր առաջադրանքն էր կատարում։
Երբ հրամանը եղավ, որ Կիեւ մեկնեմ, որտեղ ինձ կդիմավորեն, գիտեի՝ ուր եմ գնում եւ մոտավորապես ինչ եմ անելու։ Պայուսակիս մեջ հավաքեցի նման իրավիճակներում աշխատելու ցուցումներ եւ ուղեցույցներ, որոշ փաստաթղթեր ու մեկնեցի։ Դիմավորեցին, հանձնարարությունները ստացա, ասացին՝ առավոտյան կլինես թռիչքուղում։ Ուղղաթիռով հասա Չեռնոբիլ, ցույց տվեցին իմ նշանակման հրամանը։
1986-ի օգոստոսին նշանակվեցի Խորհրդային բանակի կենտրոնական բժշկական վարչության ղեկավար եւ օպերատիվ խմբի գլխավոր ռադիոլոգ՝ փոխարինելով Գլազիկովին։ Խորհրդային միությունում ինձ նման պատրաստված մոտ 70 մարդ կար, մենք՝ բոլորս, ճանաչում էինք իրար։ Ամեն մեկը մի տեղ աշխատում էր։ Ես, օրինակ, 7-րդ գվարդիական բանակի տոքսիկոլոգ-ռադիոլոգն էի, ինչպես նաեւ դասավանդում էի Երեւանի բժշկական համալսարանում։ Ժամանակին այդպիսի առանձնահատուկ ռիսկային իրավիճակներում աշխատելու նախապատրաստություն էի անցել։ Ժամանելուց հետո առաջին բանը, որ արեցի, փաստաթղթերին ծանոթանալն էր։ Մինչեւ հիմա պահում եմ հին նոթատետրը, որտեղ գրել էի քանի բրիգադ կա, որքան մարդ է աշխատում եւ այլն։

Հատուկ առաջադրանքը

Իմ խնդիրն էր անել ամեն բան, որ պետական առաջադրանքն իրականացնող մարդկանց առողջությունը պահպանվի, որպեսզի նրանք հետագայում հնարավորություն ունենային նորմալ ապրել։ Կախված ստացած ճառագայթման աստիճանից՝ որոշում էինք, թե որքան ժամանակ կարող է մարդն աշխատել կոնկրետ գոտիներում: Ինչ-որ մեկի աշխատաժամը կարող էր լինել քսան րոպե, մյուսինը՝ երկու ժամ եւ այլն: Ամեն անգամ, աշխատանքի արդյունքում, նրանք պետք է մաքսիմում երկու ռենտգեն ճառագայթում ստանային, եթե ավելի էր լինում, հեռացնում էինք աշխատանքից:
Յուրաքանչյուր յոթ ժամը մեկ Մոսկվայի ռազմաբժշկական վարչություն զեկուցում էի իրավիճակը: Լինում էր, որ, այսպես ասած, հակամարտության մեջ էի մտնում հրամանատարների հետ, քանի որ փոխարինողներ չկային, հրամանատարները դժգոհում էին, որ լավ մասնագետները քիչ են, պետք է առաջադրանքը կատարվի, իսկ ես հակադարձում էի, որ մարդու մոտ արդեն գերազանցված է ճառագայթման թույլատրելի սահմանը: Երբեմն, ստիպված էինք լինում երկար ժամանակ լուծումներ փնտրել:Ամբողջ աշխատանքի ընթացքում 27-ից ավելի ռենտգեն ճառագայթման դեպքում մարդն արդեն ոչ թե ճառագայթային հիվանդություն էր ստանում, այլ քրոմոսոմներում էին փոփոխություններ կատարվում: Մենք հասանք այն բանին, որ աշխատանքներում ներգրավեն ավելի բարձր տարիքով մարդկանց, որոնք երեխաներ ունեին, որպեսզի հետագայում երեխա ունեցողները հիվանդությունը չփոխանցեին: Հետո ինձ բոլորը հարցնում էին՝ ինչ վիճակում էին մարդիկ, որոնք վթարի անմիջական ազդեցության տակ էին եղել առաջին օրերին։ Բոլոր նրանք, ովքեր ռադիացիայի մեծ չափաբաժիններ էին ստացել վթարից հետո, վաղուց էվակուացվել էին եւ բուժվում էին Մոսկվայի մասնագիտացված 6-րդ հիվանդանոցում՝ խորհրդային ականավոր բժիշկ-ռադիոլոգ Անգելինա Կոնտսանտինովնա Գուսկովան, որը նաեւ իմ դասախոսն է եղել հետագայում։ Ցավոք, հրշեջները, որոնք ռադիացիայի շատ մեծ չափաբաժին էին ստացել առաջին օրը, մահացան։

mediamax.am/

editors

Recent Posts

Ադեկվատության խնդիր եմ տեսնում. Քոչարյանը՝ դատավորին

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ Քոչարյանի պաշտպանները դժգոհեցին նիստը…

3 minutes ago

«Կասկադն» ավարտուն տեսք կստանա

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 20 մլրդ 46 մլն դրամի ներդրումային ծրագրի շնորհիվ համալիրը վերջապես…

22 minutes ago

Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրի շրջանակում ընդունեց Ղազախստանի ընտրանուն…

33 minutes ago

Ադրբեջանը փորձում է խոչընդոտել և թույլ չտալ, որ ՀՀ-ում տեղի ունենա Սահմանադրության փոփոխություն. Եղոյան

Ադրբեջանը փորձում է խոչընդոտել և թույլ չտալ, որ ՀՀ-ում տեղի ունենա Սահմանադրության փոփոխություն. պատասխանելով հարցին՝…

39 minutes ago

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ՀՀ-ում Ռումինիայի դեսպանին

Մեզ համար պատիվ էր ընդունել Հայաստանում Ռումինիայի դեսպան Նորին Գերազանցություն Կոռնել Իոնեսկուին` նշված է Հայաստանում…

59 minutes ago

Կոչ ենք անում ԵՄ-ին արագ թիրախավորված պատժամիջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ. Լևոն Քոչարյան

Պնդումը, թե Հայաստանում լիակատար գործող ժողովրդավարություն է՝ իրականություն չէ. Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի…

1 hour ago