Լրահոս 24/7
26.02.2022

Հնարավոր է վերջնական վերանայենք հարաբերությունները պատժամիջոցներ սահմանած երկրների հետ․ Մեդվեդև

Հնարավոր է վերջնական վերանայենք հարաբերությունները պատժամիջոցներ սահմանած երկրների հետ․ Մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ հնարավոր է՝ վերջնական վերանայվեն հարաբերություններն այն երկրների հետ, որոնք պատժամիջոցներ են սահմանել ՌԴ-ի դեմ: Համապատասխան գրառումը նա կատարել է «Вконтакте» սոցիալական ցանցի իր էջում։

«Լավ նորություններ էլ կան։ Պատժամիջոցները կարող են հիանալի առիթ դառնալ՝ վերջնականապես վերանայելու համար հարաբերություններն այն երկրների հետ, որոնք սահմանել են դրանք, այդ թվում՝ ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը դադարեցնելու համար»,-գրել է Մեդվեդևը։

Բացի այդ, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը իշխանության, կառավարչական էլիտաների և քաղաքացիների կոնսոլիդացիա է կանխատեսում պատժամիջոցների պատճառով, և նախազգուշացնում է Արևմուտքին․ «Սպասեք»։Նա նաև չի բացառել ռազմավարական կայունության շուրջ երկխոսության ընդհատման, «ամեն ինչից, այդ թվում՝ СНВ-3 պայմանագրից» հրաժարվելու հնարավորությունը:

«Չէ՞ որ սկզբունքորեն կարելի է հրաժարվել ամեն ինչ, ներառյալ СНВ-3 պայմանագիրը, որը ես կնքել էի Բ․Օբամայի հետ և Վ․Վ․Պուտինը երկարաձգել էր ԱՄՆ-ի գործող ղեկավարի հետ։ Մեր ինչի՞ն է այն պետք հիմա, այսպիսի պայմաններում, առավել ևս, որ ստորագրված է պատժամիջոցների տակ գտնվող անձանց կողմից»,-գրել է Մեդվեդևը։

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը հավելել է` ժամանակն է դեսպանատները փակել ամբային կողպեքներով, իսկ շփումները շարունակել՝ միմյանց նայելով ոչ այլ կերպ, քան հեռադիտակների և զենքի օպտիկայի միջոցով:Նշենք` այսօր Եվրամիությունը Դմիտրի Մեդվեդևին, Միխայիլ Միշուստինին, Վլադիմիր Կոլոկոլցևին և Սերգեյ Իվանովին ներառել է պատժամիջոցների ցուցակում: Այս մասին ասված Է Եվրամիության պաշտոնական ամսագրում հրապարակված փաստաթղթում։ Ինչպես ավելի վաղ հայտարարել Էր Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, ԵՄ-ի սահմանափակումները կլինեն նույնը, ինչ ցուցակում գտնվող մյուս ֆիզիկական անձանց դեպքում. դրանք վերաբերում են ակտիվների սառեցմանը:

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է