Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ասել է, որ իր երկիրը կողմ է Ուկրաինային ԵՄ անդամակցությանը էքսպրես ռեժիմով։ Նրան պետք է անհապաղ թեկնածուի ստատուս տրվի, իսկ դրանից անմիջապես հետո պետք է սկսվեն անդամակցության բանակցությունները:
Բացի այդ, Դուդան հավելել է, որ Ուկրաինան պետք է իրավունք ունենա օգտվել ԵՄ վերականգնման ֆոնդերից: «Ուկրաինան արժանի է դրան»,- ասել է նա։














