Ռուսաստանի պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ Ուկրաինայի հետ բանակցությունների համար, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների Գոմելում, հիմա Մոսկվան սպասում է ուկրաինացիներին,- ասել է նա։
Պեսկովի խոսքով՝ պատվիրակության կազմում ընդգրկված են ՌԴ ԱԳՆ, պաշտպանության նախարարության և այլ գերատեսչությունների, այդ թվում՝ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ։
Մոսկվայի և Մինսկի հայտարարություններից պարզ չէ, թե արդյոք նրանք համաձայնել են բանակցություններին Կիևում։














