Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան (IJF) հայտարարություն է տարածել, որ դադարեցնում է կազմակերպության պատվավոր նախագահի կարգավիճակ ունեցող Վլադիմիր Պուտինի լիազորությունները։
«Ուկրաինայում շարունակվող հակամարտության լույսի ներքո Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հայտարարում է Վլադիմիր Պուտինի՝ որպես Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի պատվավոր նախագահի և դեսպանի կարգավիճակը կասեցնելու մասին»,- ասված է հայտարարության մեջ։
Պուտինը մանկուց ձյուդոյի սիրահար է եղել և եղել է Լենինգրադի չեմպիոն այս մարզաձևում։














