Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է․
«Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ զրույցի արդյունքը. Պայմանավորվեցինք, որ ուկրաինական պատվիրակությունը առանց նախապայմանների կհանդիպի ռուսականի հետ ուկրաինա-բելառուսական սահմանին՝ Պրիպյատ գետի մոտ։
Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանատվություն է ստանձնել, որ ուկրաինական պատվիրակության ճանապարհորդությունների, բանակցությունների և վերադարձի ժամանակ Բելառուսի տարածքում տեղակայված բոլոր ինքնաթիռները, ուղղաթիռներն ու հրթիռները կմնան տեղում»։