Շվեդիան միացել է Եվրամիությանը՝ օգնելու Ուկրաինային. երկիրը հակամարտության գոտի կուղարկի 5000 մեկանգամյա օգտագործման հակատանկային նռնականետ, նույնքան զրահաբաճկոն, սաղավարտ և պահոց։
Վարչապետ Մագդալենա Անդերսոնը նշել է, որ Շվեդիան 1939 թվականի ԽՍՀՄ-ի և Ֆինլանդիայի միջև պատերազմից հետո առաջին անգամ զենք է ուղարկում հակամարտության գոտի։
Բելգիան նաև առանձին ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այս երկիրը ուկրաինական զորքերին կուղարկի 3000 գնդացիր։














