ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր կմեկնի Ժնև։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Փետրվարի 28-ից մարտի 1-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Ժնևում` մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստին»,–ասված է հաղորդագրության մեջ: Այցի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի` ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը:
Նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումները մի շարք գործընկերների հետ:














