Ուկրաինայի պատվիրակությունը, որը բանակցություններ պետք է վարի Ռուսաստանի հետ, արդեն գտնվում է Բելառուսի տարածքում։Այս մասին հայտնում է Sputnik Բելառուսը։
«Ուկրաինական պատվիրակությունն արդեն Բելառուսի տարածքում է՝ բանակցությունների վայրին մոտ։ Սպասվում է, որ ռուս բանակցողների հետ հանդիպումը կսկսվի մոտակա ժամերին»,-նշված է գործակալության հաղորդագրության մեջ:
Բելառուսի ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների համար տարածքը պատրաստ է, սպասում են պատվիրակությունների ժամանմանը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ Ուկրաինան համաձայնել է բանակցություններ անցկացնել Բելառուսի Գոմելի մարզում, որտեղ մեկնել է ռուսական պատվիրակությունը:














