Եվրամիությունն արգելել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի պահուստների ու ակտիվների կառավարման հետ կապված գործողությունները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակված փաստաթղթին:
«Արգելվում են Ռուսաստանի Կենտրոնական բանկի պահուստների, ինչպես նաև ակտիվների կառավարման հետ կապված գործառնությունները, այդ թվում՝ Ռուսաստանի Կենտրոնական բանկի անունից կամ հանձնարարությամբ գործող ցանկացած իրավաբանական անձի, կազմակերպության կամ մարմնի հետ գործառնությունները»,-ասված է հաղորդագրության մեջ:
Եվրամիության իշխանությունը կթույլատրի գործարքները ռուսական Կենտրոնական բանկի հետ, եթե դա «խիստ անհրաժեշտ է» միության կամ կոնկրետ երկրի ֆինանսական կայունության համար։














