Լրահոս 24/7
28.02.2022

Քաղաքապետը կարգադրեց զբաղվել բացօթյա ապօրինի առևտրի վերացմամբ

Քաղաքապետը կարգադրեց զբաղվել բացօթյա ապօրինի առևտրի վերացմամբ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը քաղաքային իշխանությունների վերահսկողության տակ գտնվող կառույցներին հանձնարարեց զբաղվել բացօթյա ապօրինի առևտրի վերացմամբ և փողոցային երաժիշտների ցուցակ կազմել: Նա այդ մասին հայտարարեց այսօր աշխատանքային խորհրդակցության ընթացքում:Քաղաքապետին զեկուցեցին, որ անցած 1 շաբաթում փողոցային ապօրինի առևտրով զբաղվողների նկատմամբ վարչական իրավախախտման 10 արձանագրություն է կազմվել։

«Հյուսիսային պողոտան վերածվել է առևտրի կենտրոնի, Մաշտոցի պողոտան էլ նման է նրան, ինչ տեղի է ունենում Բոմբեյում (քաղաք Հնդկաստանում, այժմ կոչվում է Մումբայ. խմբ․)»,- ասաց Սարգսյանը։

Քաղաքապետի խոսքով՝ փորձը ցույց է տվել, որ միայն տուգանքներն արդյունավետ չեն, անհրաժեշտ են իրավական փոփոխություններ։ Սարգսյանը քաղաքացիներին կոչ արեց փողոցներից սննդամթերք չգնել, քանի որ դրանք վաճառվում են սանիտարական ոչ բարենպաստ պայմաններում։

Նա նաև նշեց, որ այդ ոչ պիտանի մթերքներից օգտվում են երեխաները, իսկ հետո զարմանում ենք, թե որտեղից են ի հայտ գալիս առողջական խնդիրները։ Քաղաքապետին զեկուցեցին նաև, որ փողոցային առևտրով զբաղվողներին վաղուց են այլընտրանքային կետեր առաջարկել, բայց վերջիններս համառորեն հրաժարվում են։ Լինում են դեպքեր, երբ ապօրինի գործունեություն իրականացնող անձը խանութ էլ ունի, սակայն նախընտրում է նաև կենտրոնական փողոցների, մայթերի խաչմերուկներում առևտուր անել, քանի որ դա ավելի շահութաբեր է։

Սարգսյանը հանձնարարեց զբաղվել օրինագծով և հասկանալ, թե ինչ փուլում է այն։ Բացի այդ, նա հանձնարարեց նաև փողոցային երաժիշտներին վերահսկելու մեխանիզմներ մշակել։ Քաղաքապետի կարծիքով՝ ոչ բոլորը պետք է հենց այնպես նվագեն քաղաքի կենտրոնում, ցուցակը պետք է հաստատի քաղաքային իշխանությունը։

Հիշեցնենք, որ փողոցային առևտրի դեմ պայքարելու նպատակով քաղաքային իշխանությունը մի շարք օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել։ Մասնավորապես փոփոխություններ են նախատեսվում վարչական իրավախախտումների մասին օրենքում։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է