Շվեյցարիայի կառավարությունը հայտարարել է, որ միանալու է Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին։ Այս մաիսն հայտնում է Рейтер-ը։
Կառավարության հայտարարության մեջ նշված է, որ դրանք փետրվարի 23-ին և 25-ին հաստատված պատժամիջոցների փաթեթներ են։ Այս պատժամիջոցներին միանալու պատճառը, երկրի իշխանությունները նշում են՝ Ռուսաստանի շարունակական ռազմական միջամտությունը Ուկրաինայում։
Շվեյցարիայի կառավարությունը նշում է, որ վերահաստատում է իր համերաշխությունը Ուկրաինայի ժողովրդի հետ և մարդասիրական օգնություն կուղարկի ուկրաինացիներին, ովքեր ստիպված են եղել մեկնել Լեհաստան։














