Ուկրաինա ռուսական ներխուժման ֆոնին Թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիան որոշել է չեղարկել 2013 թվականի նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհված իններորդ դանի պատվավոր սև գոտին։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում:
Ֆեդերացիան հայտարարել է, որ չի ցուցադրելու Ռուսաստանի և Բելառուսի ազգային դրոշները և չի հնչեցնի այդ երկրների օրհներգերը, ինչպես նաև մրցույթներ չի կկազմակերպի այդ երկրներում և հայտնի դրանց արդյունքները։
Ավելի վաղ բոլոր միջազգային սպորտային ֆեդերացիաներին նման առաջարկ էր արել Միջազգային օլիմպիական կոմիտեն։














