Ամերիկյան Mastercard վճարային համակարգը հայտարարել է Ռուսաստանում «բազմաթիվ ֆինանսական կազմակերպությունների» փակման մասին՝ Ուկրաինա ներխուժելու համար Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով։
Համաշխարհային գործակալությունների տվյալներով՝ Mastercard-ի հայտարարության մեջ ասվում է, որ ընկերությունը առաջիկա օրերին «կշարունակի աշխատել կարգավորիչների հետ»՝ իր պարտավորությունները կատարելու համար։
Բացի այդ, Mastercard-ը խոստացել է 2 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն տրամադրել պատերազմից տուժածներին














