Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 324-ով և դարձել 420156: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 8088 մարդ, կատարվել է 2 898 664 թեստավորում (+4076), առողջացել են վարակվածներից 402 916-ը (+1239):
Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 17-ով և դարձել 8478։
Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն էլ հասել է 1612–ի։














