Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրախորհրդարանում ելույթ է ունեցել տեսաուղերձով, երբ պատգամավորները քննարկում էին ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի դիմումը։
«Յուրաքանչյուր հրապարակ կլինի Ազատության հրապարակ, մեզ ոչ ոք չի կոտրի, մեր ցանկությունն է, որ մեր երեխաները ապրեն, ինձ թվում է, որ դա արդար է, քանի որ երեկ 16 երեխա է մահացել, և նորից Պուտինը կասի, որ սա ինչ-որ օպերացիա է. Որտե՞ղ են աշխատում մեր երեխաները, տանկե՞ր են նրանք քշում։
Մենք ունենք շատ մոտիվացված ժողովուրդ, պայքարում ենք մեր իրավունքների, ազատության, կյանքի համար, հիմա էլ՝ գոյատևման։
Մենք պայքարում ենք Եվրոպայի իրավահավասար անդամներ լինելու համար։ Մեզ հետ ԵՄ-ն ավելի ուժեղ կլինի։ Մենք կապացուցենք մեր ուժը։ Ապացուցե՛ք, որ մեզ հետ եք, ապացուցե՛ք, որ եվրոպացի եք, այդ դեպքում կյանքը կհաղթի մահին, իսկ լույսը՝ խավարին»,- ասել է Զելենսկին։
Պատգամավորներն ոտնկայս ծափահարել են Ուկրաինայի նախագահին։














