Լրահոս 24/7
01.03.2022

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրենը 15 մլրդ դրամի վնաս է տվել պետությանը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրենը 15 մլրդ դրամի վնաս է տվել պետությանը

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության նախկին գործադիր մարմնի ղեկավար՝ գլխավոր տնօրեն հանդիսացող անձը, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով, օտարերկրյա պետություններում գրանցված և իր հետ փոխկապակցված ոչ ռեզիդենտ համարվող կազմակերպությունների միջոցով կատարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրանքի՝ պղնձի խտանյութի շուկայականից էականորեն ցածր արժեքով մատակարարման գործարքներ։ Դրա հետևանքով ընկերության հարկվող շահույթը պակաս է ցույց տրվել և արդյունքում պետական բյուջե չի վճարվել 15.017.640.469 ՀՀ դրամ հարկեր և վճարներ:Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունից և հավելում, որ մանրամասները պարզվել են ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի քննությամբ։

Քրեական գործի նախաքննության ընթացքում ամբողջությամբ բացահայտվել և հիմնավորվել է վերը նկարագրված հանցավոր սխեմայի իրական բովանդակությունն ու նպատակը: Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ նախկին գործադիր մարմնի ղեկավար հանդիսացող անձը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պղնձի խտանյութի մատակարար և Արաբական Միացյալ էմիրություններում հաշվառված, փաստացի որևէ տնտեսական գործունեություն չիրականացնող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հետ ձևականորեն կնքված մատակարարման պայմանագրերի հիման վրա հաշվապահորեն ձևակերպվել է, թե իբր պղնձի խտանյութը դրա շուկայական գնից ակնհայտ ցածր արժեքով մատակարարվել է այդ կազմակերպություններին։

Այնինչ փաստացի պղնձի խտանյութը միջազգային շուկայական արժեքներով անմիջապես մատակարարվել է իրական գնորդ հանդիսացող և պղնձի խտանյութի վերամշակմամբ զբաղվող օտարերկրյա կազմակերպություններին:Այնուհետև Արաբական Միացյալ Էմիրություններում հաշվառված կազմակերպությունների բանկային հաշիվներին իրական գնորդ հանդիսացող կազմակերպություններից ստանալով ձեռք բերված պղնձի խտանյութի իրական արժեքի վճարումները, այդ գումարների մի մասը փոխանցել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ հաշիվներին, իսկ կիրառված սխեմայի արդյունքում գոյացած ֆինանսական միջոցների գերակշիռ մասը տնօրինել և ծախսել է այլ ուղղություններով:

Նման եղանակով ընկերության ղեկավար անձի կողմից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության իրական շահույթը տեղափոխվել է օտարերկրյա կազմակերպությունների ռեզիդենտության երկրներ՝ այդ կերպ զրկելով Հայաստանի Հանրապետությանն իրական արժեքներով մատակարարումներից գոյացած հարկվող շահույթը հարկելու հնարավորությունից:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության նախկին գործադիր մարմնի ղեկավար՝ գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված համապատասխան ելակետային տվյալների հիման վրա 2021 թվականի դեկտեմբերի 29-ին կազմվել է ստուգման ակտ և առաջադրվել լրացուցիչ գանձման ենթակա ընդհանուր15.017.640.469 ՀՀ դրամ պարտավորություններ, որոնք 2022թ.-ին ամբողջությամբ վճարվել են պետական բյուջե:

Հատկանշական է, որ 2017-2019թթ. ընկերության իրական հարկվող շահույթը պակաս ցույց տալու հետևանքով հարկերի և վճարների տեսքով պետությանը պատճառված 15.017.640.469 ՀՀ դրամ գումարը՝ տույժերով և քրեական գործով հանդերձ, վերականգնվել է ոչ թե «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գործող ակտիվների հաշվին, այլ՝ սույն քրեական գործով մեղադրյալ ընկերության նախկին գործադիր մարմնի ղեկավարի կողմից՝ վերջինիս անձնական միջոցներից:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է