Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Կիևի հեռուստաաշտարակին. հայտնում են մի շարք Telegram ալիքներ. փոխանցում է korrespondent.net-ը:
«Արդեն մի քանի պայթյուն է որոտացել»,-նշվում է տեսանյութերից մեկում:
«Ուշադրություն․ հեռուստաաշտարակի հեռարձակողի կառավարման սենյակն են գնդակոծել։ Որոշ ժամանակ հեռուստաալիքները չեն աշխատի։ Առաջիկայում կմիանա մի քանի հեռուստաալիքների պահեստային հեռարձակումը», – հայտնել են Ուկրաինայի Ներքին գործերի նախարարությունից։














