Լրահոս 24/7
01.03.2022

Սիգի արդյունագործական որսի նոր ծրագիրը մշակման փուլում է

Սիգի արդյունագործական որսի նոր ծրագիրը մշակման փուլում է

Այսօր շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի և նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՝ Սևանա լճում սիգի արդյունագործական ձկնորսության նոր մոտեցման ներդրման ծրագիրը և հնարավորությունները քննարկելու նպատակով:

Այս մասին տեղեկացնում է նախարարության կայքէջը:

Հանդիպմանը մասնակցել են ներկայացուցիչներ «Սևան» ազգային պարկից, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնից, Գեղարքունիքի մարզպետարանից և Սևանա լճի ափամերձ համայնքների ղեկավարներ։ Նախարար Հակոբ Սիմիդյանը նշել է այս խնդրի կարգավորման հարցում գործ ունենք և՛ բնապահպանական, և՛ սոցիալական խնդրի հետ, ըստ այդմ՝ ներդրվող ծրագիրն առաջարկվող լուծումներով պետք է նպաստի լճում կենսապաշարի կայուն օգտագործմանն ու վերականգնմանը, ինչպես նաև գործնական և իրավական հարթություններում ձկնորսների համար ստեղծի այնպիսի պայմաններ, որոնց դեպքում կբացառվի սիգի գերորսը և ապօրինի որսը։

Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ներկայացրել է այն մոտեցումները, որոնք կդրվեն արդյունագործական ձկնորսության կարգավորման նոր ծրագրի հիմքում։

«Մեր նպատակն է՝ բացառապես իրավական և իրավական պետության գործիքակազմով, Սևանա լճի հարակից բնակավայրերից ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիների և ոլորտի մասնագետների հետ համատեղ մշակել այնպիսի ռազմավարություն, որը հնարավորություն կտա կարգավորել պետության ու ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիների միջև իրավահարաբերությունները և ուժեղացնել ապօրինի որսի նկատմամբ վերահսկողությունը»,-նշել է նախարարի տեղակալը։

Լսելով բոլոր դիտարկումները և առաջարկները, նախարար Հակոբ Սիմիդյանը տեղեկացրել է, որ ծրագրի մշակման շուրջ հանդիպումները կշարունակվեն, հաշվի կառնվեն շահագրգիռ կողմերի կարծիքները և արդյունքում կստեղծվի այնպիսի համալիր մոդել, որի ներդրման դեպքում կենսական նշանակության այս ոլորտում հնարավոր կլինի հասնել ցանկալի արդյունքի։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է