Գերմանական BMW ընկերությունը դադարեցրել է իր մեքենաների մատակարարումը Ռուսաստան։ Ընկերությունը դադարեցնում է նաև իր գործարանի աշխատանքը Ռուսաստանում՝ Կալինինգրադում։
«Մենք դատապարտում ենք Ուկրաինայի դեմ ագրեսիան և մեծ մտահոգությամբ ենք հետևում իրադարձությունների զարգացմանը», – ասել է BMW-ն։
Սա առաջին ընկերությունը չէ, որը հայտարարում է մեքենաների մատակարարման ավարտի մասին։ Նմանատիպ լուծումների մասին արդեն հայտարարել են բազմաթիվ արտադրողներ, այդ թվում՝ Audi-ն, Volkswagen-ը և Land Rover-ը։














