Apple-ը դարձել է ևս մեկ խոշոր ընկերություն, որը դադարեցրել է վաճառքը Ռուսաստանում՝ ի պատասխան Ռուսաստանի ներխուժման Ուկրաինա:
iPhone և MacBook արտադրողը հայտարարել է, որ խորապես անհանգստացած է ռուսական ներխուժմամբ և հանդես է գալիս ի պաշտպանություն նրանց, ովքեր տառապում են «բռնության հետևանքով»։
Apple Pay-ը և այլ ծառայություններ, ինչպիսիք են Apple Maps-ը, կսահմանափակվեն։
Մոբայլ բանկային հավելվածները ռուսերենով, ինչպիսին է ՎՏԲ բանկի հավելվածը, շուտով կարող են դադարել գործել Apple iOS օպերացիոն համակարգով սարքերում, հայտնում է РИА գործակալությունը։
Անցյալ շաբաթ Ուկրաինայի փոխվարչապետ Միխայլո Ֆեդորովը Twitter-ում բաց նամակ էր գրել Apple-ի ղեկավարներին՝ կոչ անելով Ռուսաստանին կտրել ընկերության արտադրանքներից և ծառայություններից, ինչպես նաև App Store-ից։















