Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 342-ով և դարձել 420498: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 6717 մարդ, կատարվել է 2902684 թեստավորում (+4020), առողջացել են վարակվածներից 403671-ը:
Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 15-ով և դարձել 8493։
Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն աճել է 5-ով ու դարձել 1617։














