Լրահոս 24/7
02.03.2022

Airbus-ը հրաժարվել է ՌԴ պահեստամասերի մատակարարումից և դադարեցրել բոլոր ծառայությունները

Airbus-ը հրաժարվել է ՌԴ պահեստամասերի մատակարարումից և դադարեցրել բոլոր ծառայությունները

Airbus ընկերությունը դադարեցրել է ռուսական ավիաընկերությունների սպասարկման և Ռուսաստան պահեստամասերի մատակարարման բոլոր ծառայությունները, հաղորդում է Reuters գործակալությունը:Airbus-ը հայտարարել է նաև Ռուսաստանում ինժեներական հարթակի գործունեության դադարեցման մասին:Ավելի վաղ Boeing-ը դադարեցրել էր ռուսական ավիաընկերությունների սպասարկումն ու տեխնիկական աջակցությունը:

«ԱվիաՊորտ» գործակալության ղեկավար Պանտելեևը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Ռուսաստանում Boeing ինքնաթիռների տեխնիկական սպասարկմամբ կարող է զբաղվել ռուսական ընկերությունը, և նրանք կկարողանան շարունակել թռիչքներ իրականացնել:Դրա հետ մեկտեղ Ռազմավարական մշակումների կենտրոնի առաջին փոխնախագահ Տատյանա Գորովայան հայտարարել է, որ Ռուսաստանի ավիաընկերությունների կողմից լիզինգում գտնվող Airbus և Boeing ինքնաթիռները վերադարձնելը կարող է երկրում ինքնաթիռների դեֆիցիտ հրահրել:

«Airbus-ի բաժինը Ռուսաստանի օդային պարկում կազմում է 30 տոկոսից մի փոքր ավելի, ևս 30 տոկոսից մի փոքր ավելի Boeing-ի բաժինն է։ Ֆիզիկական արտահայտմամբ՝ մոտ 300 Airbus և Boeing ինքնաթիռներ են… տեխնիկայի զգալի մասը լիզինգի մեջ է։ Եվ, համապատասխանաբար, բոլոր խոշոր ավիաընկերությունները օգտագործում են եվրոպական և ամերիկյան օդային նավատորմը։ Դա նշանակում է, որ Ռուսաստանի ավիացիայի համար հետևանքները բարդ կլինեն, իսկ լիզինգում գտնվող պարկը, հավանաբար, ստիպված կլինեն վերադարձնել։ Կարող է դեֆիցիտ առաջանալ»,-ասել է Գորովայան։

Նա ավելացրել է, որ ՌԴ-ի ավիաընկերությունները դեռ չեն վերականգնել համավարակի հետևանքով առաջացած ֆինանսական դրությունը։2021 թվականի արդյունքներով՝ ՌԴ-ում ներքին փոխադրումների մասնաբաժինը ուղևորաշրջանառության ընդհանուր ծավալում կազմում է 68 տոկոս։ 2019 թվականին, օրինակ, միջազգային փոխադրումների ծավալը ներքին փոխադրումների ծավալից մի փոքր բարձր է եղել` 58 տոկոս՝ միջազգային, և 42 տոկոս՝ ներքին փոխադրումներ:

Եվրամիությունն անցյալ շաբաթ հրապարակել Է պատժամիջոցների փաթեթը, որի համաձայն եվրոպական ընկերություններին արգելվում է արտասահմանյան արտադրության քաղաքացիական ինքնաթիռների և դրանց պահեստամասերի մատակարարումները Ռուսաստան: Բացի այդ, ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ ԵՄ-ի պատժամիջոցները տարածվում են նաև եվրոպական լիզինգատուների հետ գործող պայմանագրերի վրա:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է