ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պատասխանատու են, որ լարվածությունը «միջուկային անդունդ» չընկնի։ NowThis հարթակին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Երկար տարիներ մեծ աշխատանք է արվել, այդ թվում՝ սառը պատերազմի դարաշրջանում, որպեսզի համոզվենք, որ չենք մոտենա միջուկային անդունդին»,– ասել է Բլինկենը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի պես միջուկային տերությունները պատասխանատու են այն բանի համար, որ լարվածությունը միջուկային զենքի չհասնի։ Բլինկենը նշել է, որ լարվածությունը նվազեցնելու պատասխանատվությունը նաև ռուսական կողմն է կրում։














