ԱՄՆ-ն դաշնակցների հետ նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ–ի ու Բելառուսի դեմ` կապված Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ։ Հայտարարել է Սպիտակ տունը։
Նոր սահմանափակումները վերաբերում են ՌԴ ռազմական արդյունաբերության ոլորտին։ Դրանցով ամբողջությամբ արգելափակվում է Ռուսաստանի պաշտպանական ոլորտի ձեռնարկությունների աշխատանքը։
Ըստ ՌԻԱ Նովոստիի` այս սահմանափակումները վերաբերելու են ՌԴ ռազմաարդյունաբերական 22 ձեռնարկությունների, ներառյալ` մարտական ինքնաթիռների, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։














