Չեռնիգովում գնդակոծություններից հետո խոշոր նավթաբազա է բռնկվել։ Զոհերի և տուժածների մասին տեղեկատվությունը ճշտվում է, հաղորդում է Ուկրաինայի հատուկ ծառայությունների մամուլի ծառայությունը:
Հրդեհը մարելու համար գործի են դրվել 25 փրկարար և 9 միավոր հատուկ տեխնիկա: Միջադեպը տեղի է ունեցել Կիևի ժամանակով 08:10-ի սահմաններում «Աստրա կոմբինատ» պետական ձեռնարկության տարածքում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել։














